Աշխարհագրական թաղանթը և մարդը

Հին սկզբնական ժամանակաշրջաններում մարդը զբաղվում էր հավաքչությամբ և պարզունակ երկրագործությամբ բայց առանձնապես բնության վրա նկատելի հետք չէր թողնում: Նա միայն յուրացնում էր բնության պատրաստի բարիքները: Այդ ժամանակաշրջանը կոչվում էր յուրացնող տնտեսություն: Հետագայում յուրացնող տիպի տնտեսությունը վերաճեց արտադրող տնտեսության : Մարդը սկսեց ակտիվորեն միջամտել բնության երևույթներին, օգտագործել բնության տարրերը և նյութական բարիքներ արտադրել: Մարդկային հասարակության և բնական միջավայրի միջև ծագեց հակասություն: Արտադրության զարգացման հաջորդ փուլերում այդ հակասությունը ավելի խորացավ, որը երևում է ստորև բերված աղյուսակից:

1 Հավաքչություն, որսորդություն – մարդը հարմարվել է բնական միջավայրին, առանց այն վերափոխելու շուրջ 30 հզ. Տարի առաջ
2 Գյուղատնտեսական հեղափոխություն – անցում որսորդությունից դեպի երկրագործություն: Բնական լանդշաֆտների մասնակի փոփոխություն 6-8 հզ տարի առաջ
3 Երկրագործության ընդարձակում, արհեստագործության զարգացում, բնական ռեսուրսների օգտագործման ընդլայնում: միջին դարեր
4 Արդյունաբերական հեղափոխություն – բնական լանդշաֆտների արագ վերափոխում: Բնական միջավայրի վրա մարդու ազդեցության կտրուկ մեծացում: 300 տարի առաջ
5 Գիտատեխնիկական հեղափոխության արդի փուլ – արտադրության տեխնիկական բազայի արմատական զարգացում: Կտրուկ տեղաշարժեր «Հասարակություն – բնական միջավայր» համակարգում: 20-րդ դարի կեսերից սկսած
Հասարակական արտադրության զարգացման արդի փուլում այդ հակասությունն ընդունել է վիթխարի չափեր և սպառնում է մարդկային հասարակության գոյությանը: Մարդ ինչքան շատ է զարգանում այնքան շատ է բնության կարիք ունենում: Մարդու ներգործության հետևանքով էկոհամակարգի հավասարակշռությունը՝ հետևապես և ինքնակարգավորումը կարող է խախտվել: Բնության վրա մարդու վնասակար ազդեցություն թույլ չտալու և դրա հետևանքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է խորապես ճանաչել մեր շրջակա բնական իջավայրում տեղի ունեցող նյութի շրջապտույտը և բոլոր տնտեսական – արտադրական միջոցառումները համապատասխանեցնել այդ շրջապտույտին: Դա մարդ – բնություն հարաբերություննը ճիշտ կառուցելու անհրաժեշտ պայմանն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s