Կլոր սեղան քննարկում թեյախմության սեղանի շուրջ

Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ հանդիպման-քննարկման նախագիծ են իրականացնում Քոլեջի «Նախադպրոցական կրթության» և «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողները

Նախագծի համակարգումը՝ Քրիստինե Սահակյանցի

Համագործակցային նախագիծ

Նախագիծն իրականացվում է Արաբկիր բժշկական կենտրոնի դեռահասների առողջության  կենտրոնի բժիշկներ Եվա Մովսիսյանի, Մարիա Մելկումովայի մասնակցութամբ

Անցկացման վայրը՝ Քոլեջ
Օրը՝ նոյեմբերի 14

Ժամը՝ 11:00

Նպատակը՝

▪ Ծխելու դեմ պայքար

▪ Առողջության մասին տեղեկության փոխանցում

▪ Առողջ ապրելակերպի կարևորում, դրական վարքագծի ձևավորում

Մասնակիցներ՝

Քոլեջի ուսանողներ, Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ

▪ Վերժինե Կագարյան

▪ Սիլվա Ալոյան

▪ Անի Պետրոսյան

▪ Քնարա Գրիգորյան

▪ Ալինա Դավթյան

▪ Մարիաննա Շահբազյան

▪ Նարինե Մակարյան

▪ Լիանա Մելիքսեթյան

▪ Լիլիթ Թևոսյան

▪ Նինել Աղանյան

▪ Ռուզաննա Մարգարյան

▪ Միլենա Սարգսյան

▪ Վահե Գրիգորյան 9․3

▪ Արմեն Հաջյան  9․3

▪ Սերգեյ Գալստյան 9․3

▪ Վալերի Բալասյան 9․5

▪ Էմիլիա Այդինյան 9․5

▪ Մարիամ Գրիգորյան 9․5

▪ Ագապե Եիսսաղոլի 9․5

▪ Անահիտ Ավետիսյան 9․5

▪ Ռոզա Խաչատրյան 9.5

Քայլեր

▪ հետազաոտական փուլ. համացանցից նյութերի հավաքագրում ուսումնասիրություն

▪ ուսումնական նյութերի պատրաստում

▪ Տեսաֆիլմ  Քոլոջի 5 տարեկանների մասնակցությամբ

▪ հարցազրույց, ռադիոնյութ

▪ հյուրասիրության պատրաստություն. թեյախմություն դդմանուշով

▪ պրեզենտացիա

Գործնական աշխատանք

Տրված բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով։

Գիտական ենթադրություն ֊ վարկած

Փայտագործ վարպետ ֊ ատաղձագործշ

Դանակի սուր կողմը ֊ շեղբ

Գինի մատուցող ֊ մատռվակ

Հատիկեղենի կույտ ֊ ընդեղեն

Արջի բույն ֊ որջ

Գլխի մազերը թափված ֊ ճաղատ

Բարի լուր ֊ ավետիս

Լուսնի մանգաղը ֊ մահիկ

Մետաղե պաշտպանիչ գլխարկ ֊ սաղավարտ

Գազանի բերան ֊ երախ

Մեղուների խումբ ֊ պարս

Ձկների խումբ ֊ վտառ

Հայրենիքից արտաքսված ֊ վտարանդի

Վայրի խոզ ֊ վարազ

Վատ լուր հաղորդող ֊ գուժկան

Տաք այրող քամի ֊ խորշակ, սամում

Քաղաքամերձ բնակավայր ֊ արվարձան

Ոչ դեմ և ոչ կողմ ֊ ձեռնպահ

Տրված դարձվածքների իմաստը արտահայտել մեկական բառով

Թևաթափ լինել ֊ Վհատվել, հուսահատվել

Պատի ծեփ դառնալ ֊ գունատվել, սփրթնել

Ականջ դնել ֊ լսել, ունկնդրել

Սիրտ առնել ֊ համարձակվել

Աշխարհ գալ ֊ ծնվել

Արձան կտրել ֊ քարանալ

Մարդու գնալ ֊ ամուսնանալ

Ականջին օղ անել ֊ ընկալել, հիշել

Բախտը ժպտալ ֊ հաջողվել

Անդանակ մորթել ֊ տանջել

Անվանը մուր քսել ֊ զրպարտել, չարախոսել

Բերանը բաց մնալ ֊ զարմանալ

Հոսանքի աղբյուրներ: Էլեկտրական շղթա:

Եթե լիցքավորված էլեկտրաչափի մետաղե գունդը միացնենք չլիցքավորված էլեկտրաչափի գնդին մետաղալարով, որին միացված է էլեկտրական լամպ, ապա կստանանք կարճատև լուսարձակում՝ այսինքն կարճատև հոսանք: Հոսանքը կտևի այնքան ժամանակ, մինչև էլեկտրաչափի լիցքերը հավասարվեն:

Որպեսզի հոսանքը տևական ժամանակ գոյություն ունենա, անհրաժեշտ է հոսանքի աղբյուրի առկայություն:

Հոսանքի աղբյուրը հատուկ սարք է, որը հաղորդիչում էլեկտրական դաշտ է առաջացնում:

Առաջին պարզագույն հոսանքի աղբյուրը, որը մինչ այժմ գործածվում է, գալվանական տարրն է, որն այդպես է կոչվում ի պատիվ իտալացի կենսաբան, բժիշկ Լուիջի Գալվանիի:

Գալվանական մարտկոցները միանվագ օգտագործման հոսանքի աղբյուրներ են: Ավտոմեքենայում, բջջային հեռախոսներում մեծ կիրառություն ունեն բազմակի օգտագործման հոսանքի աղբյուրները՝ լիցքակուտակիչները (ակումուլյատորները), որոնք կարելի է լիցքավորել և նորից օգտագործել:

Հոսանքի ցանկացած նմանօրինակ աղբյուր երկու բևեռ ունի՝ դրական (+) և բացասական (-): Այդ բևեռների մոտ կուտակված տարբեր լիցքերը պայմանավորված են հոսանքի աղբյուրի ներսում ընթացող քիմիական ռեակցիաներով: Ռեակցիաները տեղի են ունենում հատուկ լուծույթի մեջ խորասուզված հաղորդիչների՝ էլեկտրոդների միջև:

Դրական էլեկտրոդն անվանում են անոդ, իսկ բացասականը՝ կաթոդ:

Եթե հաղորդալարերի միջոցով հոսանքի սպառիչը՝ օրինակ լամպը կամ զանգը միացվի հոսանքի աղբյուրին, ապա նրանց միջով հոսանք կանցնի՝ լամպը կլուսարձակի, զանգը կհնչի: Հոսանքի աղբյուրը և հոսանքի սպառիչը միացված հաղորդալարերով կազմում են էլեկտրական շղթա:

Էլեկտրական շղթաները ներկայացնող գծագրերը կոչվում են էլեկտրական սխեմաներ:

Էլեկտրական շղթայի յուրաքանչյուր տարր սխեմայում պատկերվում է հատուկ պայմանական նշանով: Նշաններից մի քանիսը ներկայացված են աղյուսակում:

Շղթաները բացի հոսանքի աղբյուրից և սպառիչներից, պարունակում են անջատիչներ, որոնց միջոցով կարելի է բացել կամ փակել շղթան՝ կարգավորելով հոսանքի անցումը, և չափիչ սարքեր՝ չափումներ կատարելու համար: Շղթայում էլեմենտները միմյանց կարող են միացվել հաջորդական կամ զուգահեռ:  

Բացի հոսանքի քիմիական աղբյուրից կան նաև հոսանքի ֆիզիկական աղբյուրներ, որտեղ մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական, լուսային և այլ էներգիաներ փոխակերպվում են էլեկտրականի: Այդպիսի հոսանքի աղբյուրի օրինակ է էլեկտրական գեներատորը:

Exercise on adjective

Fast — faster — the fastest

Slow — slower — the slowest

Funny — funnier — the funniest

Modern — more modern — the most modern

Old-fashion — more old-fashion — the most old-fashion

Colorful — more colorful — the most colorful

Attentive — more attentive — the most attentive

Light — lighter — the lightest

Dark — darker — the darkest

Bright — brighter — the brightest

Smart — smarter — the smartest

Boring — more boring — the most boring

Popular — more popular — the most popular

Historical — more historical — the most historical

Straight — straighter — the straightest

Ugly — uglier — ugliest

He is the fastest runner I know.

Snails and turtles are the slowest animals.

His jokes are funnier than her’s.

Your style is more modern than Ann’s.

He is more old-fashion than Kevin.

This dress is more colorful than that one.

Ann is more attentive than Dan.

Your room is lighter than mine.

This tunnel is darker than that.

This is the brightest stone I’ve ever seen.

He is the smartest student in our class.

This is the most boring presentation I’ve ever watched.

She is the most popular girl in our school.

This monument is more memorable than the other one.

Your hair are straighter than mine.

This is the ugliest sweater I’ve ever wore.

Կրասոսի Արևելյան արշավանքը և Հայաստանը

Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր): Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային:

Արտավազդը՝ ցուցաբերելով ճկուն քաղաքական միտք և հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը և Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և 54 թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր, որն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:

Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, Ք.ա. 53 թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաքը: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան: Այդ ժամանակ հայ և պարթև արքաները, նրանց մերձավորները Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից: Նույն պատմիչի խոսքերով՝ «այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգության նման»:

Adjective homework

Unforgetable – more unforgetable – the most unforgetable.

memorable – more memorable – the most memorable.

high- higher – highes.

comfortable – more comfortable – the most comfortable.  

tight – tighter – tightest.

thin – thiner – thinest.

hot – hoter – hotest.

exiting – more exiting – the most exiting.

curly – curlier – the curliest.

visible – more visible – the most visible.

This is the most unforgettable moment in my life.

Your birthday was more memorable than her’s.

This town is higher than that one.

This sweatshirt is more comfortable than the yellow one.

This dress is too tight.

This road is the thinest road I know.

Yesterday was the hottest day in this year.

I’m so exited about tomorrow’s exam.

Your hair is more curlier than her’s.

This is the most visible chameleon I’ve ever seen.

Արածանիի և Տիգրանակերտի ճակատամարտ

Տիգրանակերտի ճակատամարտ, ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Պոնտոսումհռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69թվականի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։

Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։ Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ մ.թ.ա. 69-67 թվականներ և 66 թվական։ Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով։

 

Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծիդեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը սնունդով ու ջրով։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին։ Հռոմեական զորքը պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել՝ իրենց համար ձեռնտու վայրում։

Արտաշատի պայմանագրի նշանակությունը: